211652_close_icon

Պայքարը դարձյալ կլինի ընդդեմ, այն ուղղվելու է․․․ «Առավոտ»

views-count2631 դիտում article-date 10:51 07-09-2018
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հարց է ծագում՝ ինչո՞ւ մարդիկ չեն սահմանափակվում իրե՛նց հավատով կամ անհավատությամբ ու կռիվ են տալիս այլ համոզմունքներ ունեցողների դեմ: Կարծում եմ՝ այն պատճառով, որ այդպիսով նրանց կյանքն ավելի հետաքրքիր և գունագեղ է դառնում: Միայն այդ «պայքարն» է նրանց հնարավորություն տալիս իրենց զգալ գոնե որոշ չափով «մարտիկ» և «առաքյալ», և, որն ամենակարևորն է, նրանք հենց այդպես են ընկալվում մեծամասնության կողմից: Ասենք, քրիստոնյաներից ոմանց համար քիչ է պարզապես փորձել կատարել Աստծո պատվիրանները, անհրաժեշտ է նաև պայքար մղել այլ դավանանքների դեմ: Համ էլ՝ այդ պայքարին հետաքրքիր է հետևել: Իսկ հիմա կտրուկ շրջադարձ կատարենք և անդրադառնանք Երևանի ավագանու ընտրարշավին, որը մեկնարկելու է երկուշաբթի օրը: «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը վերջերս կարծիք է հայտնել, որ «այս անգամ յուրահատուկ քարոզարշավ է լինելու՝ առաջին անգամ ոչ թե ընդդեմի, այլ հանունի պայքար»: Ինձ թվում է, «Ժառանգության» ներկայացուցիչը չափից դուրս լավատես է: Պայքարը դարձյալ կլինի ընդդեմ, այն ուղղվելու է․․․ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ի դեմ: Դա առաջին հերթին անտրամաբանական է թվում, չէ՞ որ նրանք չեն մասնակցում ընտրարշավին, և, հետևաբար, կարիք չկա ընտրողներին համոզելու, որ այդ ուժին ձայն պետք չէ տալ: Բայց ասացեք խնդրեմ, ո՞րն է ավելի հեշտ՝ առաջարկել մայրաքաղաքի բազմաթիվ ծանրագույն խնդիրների լուծման եղանակնե՞րը, թե՞ բոցաշունչ ճառեր արտասանել այն մասին, թե ինչպես է Տարոն Մարգարյանն ավերել և ապականել մեր հարազատ քաղաքը (անկախ նրանից, թե որքանով է դա ճիշտ կամ սխալ): Եվ ո՞ր դեպքում են ավագանու թեկնածուներն ավելի ընկալելի և սիրելի դառնալու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր