1084 դիտում
11:01 11-09-2014
Ո՞ւր է ուղղվելու ՄՀՀ վաճառքից ստացված գումարը
Մարզհամերգային համալիր, վաճառք, սեփականատեր։ Հարցերի շարանով կառավարության անդամներին ՀԱԿ պատգամավորն է դիմում։ Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրում է՝ ինչու ՊՆ-ին, և ոչ թե, ասենք, Սպորտի, Մշակույթի նախարարությանը։ Դավիթ Հարությունյանի պատասխանի մեջ նորություն կա։ Ոչ թե կառույցն է ՊՆ–ին պատկանում, այլ վաճառքից ստացված գումարը կուղղվի պաշտպանությանը։ Այս պահին պետությունը արդյունավետ կառավարչի փնտրտուքում է։ Պատգամավորի հարցերը շատացան՝ համալիրը կմնա Կարեն Դեմիրճյանի անվա՞ն, չնչին գումարով չի՞ վաճառվի, առևտրային կառույց չի՞ դառնա։
«Միկա» մարզահամալիրի վաճառք։ Լևոն Զուրաբյանն էլ հետաքրքրվում է, թե ինչո՞ւ կառույցը այդքան շատ գնահատվեց՝ 9 միլիարդ դրամ, և ինչպես ստացվեց, որ գումարը պահուստային ֆոնդից հատկացվեց։ Ֆինանսների նախարարը ուղղում է՝ ոչ թե 9 միլիարդով է գնվել, այլ` 7։ Արամ Մանուկյանը էներգետիկ հարցերի բլոկով մոտեցավ ու վարչապետին դիմեց՝ վարչապետության չորս ամսում ինչ փոխվեց։ Նկատի ունի «Նաիրիտ»-ը, «Որոտան»-ը, «Քիմպրոմ»-ը:
Ամբիոնին ոչ թե Հովիկ Աբրահամյանը մոտեցավ, այլ Երվանդ Զախարյանը։ Չորս ամսվա անելիքի մասին, բնականաբար, ոչ մի խոսք։ «Նաիրիտ»-ի մասին էլ մեկ բան՝ կանեն, ինչ կարող է, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի։
«Քիմպրոմ»-ի ճակատագրի մասին Զախարյանը լռեց՝ դրան Էներգետիկայի նախարարությունն առնչվում է այնքան, ասաց, ինչքան, ասենք, Գյուղնախարարությունը։
Ինչ է սպասվում Եվրասիականին անդամակցելուց հետո։ Քոքոբելյանին կառավարության հաշվարկներն են հետաքրքրում՝ գնաճի կանխատեսում կա՞։ Էկոնոմիկային նախարարը փարատեց մտահոգությունը։ Հայաստանը Եվրասիական միություն չի շտապում։ Կարեն Ճշմարիտյանը տնտեսական բանակցությունների ավարտի մասին խոսեց ու շեշտեց՝ ձգձգում դժվար լինի։
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33473]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
11:40 20-06-2015
Վրաստանի նախագահի արծաթե ճարմանդների վաճառքից ստացված գումարը կփոխանցվի Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին
Այս բաժնից
529 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)
1132 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am