1110 դիտում
17:35 02-05-2015
Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է փոքրիկ Հասմիկի բուժմանը. լուսանկարներ
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Հույսի ձեռք» խորագրով բարեգործական համերգը: Համերգին ներկա էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է հնգամյա Հասմիկի՝ արտերկրում բուժման ծախսերը հոգալու համար: Նա ԱՀԹ Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի դուստրն է:
Համերգը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ կազմակերպել էր Մասիսի ս. Գևորգ եկեղեցու երիտասարդաց միությունը: Համերգը վարեց Նազենի Հովհաննիսյանը: Ելույթ ունենցան ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Գոհար Հավհաննիսյանը, Ռուբեն Սասունցին և «Տավրոս» ազգագրական համույթը (գեղ. ղեկավար Լյուդվիգ Պողոսյան):
Վերջին երկու տարիների ընթացքում սա թեմում կազմակերպվող բարեգործական համերգներից երրորդն էր, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին