1443 դիտում
19:07 10-04-2014
Բարեգործական միջոցառում Բրյուսելում. վերջում տեղի ունեցած հանգանակություն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը
Ապրիլի 9-ին Բրյուսելում` «Հայ տանը», Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի ունեցավ բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդԶատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրեցին Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսաբահայության պատմությունը:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմեցին քեսաբահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր գնահատեցին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը:
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
17:35 02-05-2015
Բարեգործական համերգի հասույթն ուղղվելու է փոքրիկ Հասմիկի բուժմանը. լուսանկարներ
1239 դիտում
12:32 01-04-2014
Կամերային տանը տեղի կունենա բարեգործական համերգ՝ Քեսաբի հայությանն օգնելու համար
Այս բաժնից
559 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
994 դիտում
18:37 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
586 դիտում
18:25 20-01-2025
Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար