21640 դիտում
15:23 06-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. Ներքին Շենգավիթ թաղամասի շենքերից մեկում տեղադրված էլետրավահանակներում գտնվող էլեկտրահաշվիչներն այրվել են. բնակիչները մնացել են առանց էլեկտրաէներգիայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Ներքին Շենգավիթ 1-ին շենքի մուտքում գտնվող էլեկտրական վահանակներում տեղադրված մի քանի էլեկտրահաշվիչներ դեռևս անհայտ պայմաններում այրվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայողները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, էլեկտրոցանցի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն այրվել են մեծ թվով էլեկտրահաշվիչներ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Այս պահին նշված հատվածում որոշ բնակարաններ հոսանքազրկված են։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+