211652_close_icon
views-count52437 դիտում article-date 17:18 27-08-2018

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքի 108 թաղամասի բնակիչները դիմում են նորընտիր մարզպետին. «Նախկին մարզպետը մեռավ մեզ կուտ տալով, գոնե դուք վերացրեք մեր թաղամասի «քարե դարը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևմտյան 108 թաղամասի մի խումբ բնակիչներ հավաքվել էին իրենց համար արդեն պատուհաս դարձած «քարե դար« հիշեցնող ճանապարհին ու բողոքի ձայն էին բարձրացնում, որպեսզի Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանի նորընտիր ղեկավարները տեսնեն, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են թաղամասի բնակիչներն ապրում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախորդ իշխանությունների օրոք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք մեր թաղամասում տիրող վատ պայմանների մասին: Ունենք գազի, խմելու ու ոռոգման ջրի խնդիրներ: Ճանապարհները կռվի դաշտ են հիշեցնում, ասես՝ խրամատներով անցնենք: Մութն ընկնելուն պես չենք համարձակվում դուրս գալ: Աղբահանությունը լրիվ բարձիթողի է մատնված: Ամեն անգամ բարձրաձայնելուց հետո նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ցուցումով չինովնիկները գալիս էին, մեր ականջներին լափշա էին կախում, խոստանում էին, որ խնդիրները կլուծվի, սակայն ստացվում էր՝ էշ մի սատկի, գարուն կգա: Հիմա խնդրում ենք նորընտիր մարզպետ Գագիկ Միրիջանյանին, Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարին, որպեսզի չմոռանան մեր թաղամասի մասին, որ գոնե կամաց- կամաց «խելքի բերեն» նաև մեր թաղամասը: Հակառակ դեպքում՝ մեր թաղամասի անունը դնելու ենք «Մենք ապրում են Հայաստանի քարե դարում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր