211652_close_icon
views-count3521 դիտում article-date 21:04 05-09-2018

Պատվոգրեր և շնորհակալագրեր՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով հյուրընկալել է ՀՀ ԱԻՆ ծառայության մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ փրկարար ծառայության աշխատակիցների աշխատանքն անգնահատելի է, քանի որ նրանք իրենց կյանքը վտանգի տակ դնելով մեծ դժվարություններ են հաղթահարում, որպեսզի օգնության հասնեն այս կամ այն արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց: Դավիթ Օհանյանը նաև կարևորել է Երևանի քաղաքապետարանի և Փրկարար ծառայության միջև համագործակցությունը, որն արդեն մի քանի տարի է, ինչ ակնհայտ արդյունքներ է գրանցում: Այնուհետ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գևորգյանին, Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ-ի հրամանատար-բաժնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Սամվել Մարտիրոսյանին և Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ-ի խմբի պետ, փ/ծ կապիտան Ահարոն Ղազարյանին: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարար վարչության Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ-ի վարորդ-մեխանիկ, փ/ծ ավագ Ավետիք Պողոսյանը, Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արմեն Սահակյանը, Օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Մարինե Մարկոսյանն էլ պարգևատրվել են շնորհակալագրերով: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր