Մարտի 1-ի գործով պետք է պատշաճ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի գործով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/946072.html]Արմենպրես[/url]»-ը, ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
«Եվ կարևոր է, որ այդ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում»,-ասաց դեսպանը: