5228 դիտում
20:40 14-08-2018
Մարտի 1-ի գործը ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. Ռիչարդ Միլս
ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է Մարտի 1-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ [url=https://armenpress.am/arm/news/943837.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունը ապահովելու համար վաղուց այդ դեպքերի քննություն էր պահանջվում»,- ասաց դեսպանը։
Ռիչարդ Միլսի խոսքով՝ կարևոր է, որ գործընթացները տեղի ունենան օրենքին համապատասխան։ «Անչափ կարևոր է, որ հանցանք գործած կամ դրա մեջ կասկասծվող անձանց նկատմամբ ցանկացած գործողություն իրականացնելիս առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ և Հայաստանի օրենքներին ու կանոնակարգերին համահունչ»,- նշեց Միլսը։
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
11:00 05-09-2018
Մարտի 1-ի գործով պետք է պատշաճ քննություն իրականացվի. Ռիչարդ Միլս
1799 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net