Արցախն անկախ է համայն հայության միասնականության շնորհիվ. Պետերբուրգում նշել են ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, նշել է ԼՂՀ Անկախության 27-րդ տարեդարձը:
Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվել է հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ անկախության 27-րդ տարեդարձին:
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն էլ իր ելույթում ներկաներին շնորհավորել է ԼՂՀ 27-ամյա անկախության տոնի առիթով և նշել, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 27 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ:
Այնուհետև Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ և ֆիլմի ցուցադրում: