211652_close_icon
views-count3022 դիտում article-date 11:12 10-12-2014

Արցախի անկախության համար թափված արյամբ էլ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի` Եռասերունդ երկրապահի և համայն հայության համար. Մանվել Գրիգորյան

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ. «ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ իշխանություններին և Արցախի ժողովրդին անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրվա առթիվ: Հայոց պատմության մեջ արձանագրված է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախ աշխարհում հանրաքվեով անկախություն հռչակվեց, իսկ 2006 թվականին այս նույն օրն արդեն անկախացած Արցախում դարձյալ համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Անկախության և ազատ ապրելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել հայոց անկախ Արցախի գոյությունը որպես հայկական ինքնուրույն և ժողովրդավարական երկրորդ պետություն: Արցախահայության և երկրապահության առաքելությունը նույնն է, որովհետև Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն ի սկզբանե և մշտապես կանգնած է հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է, որն այլևս անշրջելի է: Արցախի անկախության համար թափված արյամբ էլ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի Եռասերունդ երկրապահի և համայն հայության համար: Փառք մարտնչող արցախահայությանը: Փառք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են ծնում: Փառք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին հանրաքվեի և սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին և այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ»:

Նմանատիպ նյութեր