211652_close_icon
views-count5897 դիտում article-date 18:44 03-09-2018

Մակեդոնիա-Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան ընտրական հանդիպմանը, տեղեկացնում է, որ որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել «Ֆիլիպ II» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղերից: Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան: Տոմսերի արժեքն է 2 եվրո: Կազմակերպվելու է նաև տոմսերի օնլայն վաճառք, որը հասանելի է լինելու սեպտեմբերի 3-ից, ժամը 14:00-ից հետևյալ [url=https://www.karti.com.mk/eTickets/TicketList.aspx?pEventID=2157&lang=en]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր