211652_close_icon
views-count6844 դիտում article-date 10:18 29-11-2017

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը առաջինը Հայաստանում ստացավ Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի հավաստագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի համագործակցության շրջանակում: Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի (EFQM) հիմնադրամի գնահատող փորձագետ Մաքսիմ-Անրի Լագրիերը Երևանում ամփոփեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցների անցած ճանապարհը, ներդրած ջանքերը կառավարման որակը բարելավելուն ուղղված 4 ծրագրի իրականացման հարցում: «Շատ կարևոր է, որ Հայաստանում որակի կառավարման սերտիֆիկատն առաջինը ստանում է ՓՄՁ ԶԱԿ-ը: Կարծում եմ՝ դա խթան կհանդիսանա ոչ միայն մյուս աջակցող կառույցների, այլև ՓՄՁ-ների համար, և նրանք նույնպես կսկսեն դեպի կատարելություն տանող ուղին, որն արդեն սկսել է ՓՄՁ ԶԱԿ-ը»,- ասաց Լագրիերը: Ըստ նրա՝ EFQM որակի կառավարման սերտիֆիկատ ունեն ոչ միայն եվրոպական աջակցող կառույցները և ՓՄՁ-ները, այլև Հին աշխարհամասի խոշորագույն կազմակերպությունները և կորպորացիաները: Գնահատողն ամփոփիչ խոսքում նաև նշեց, որ այլ նման կազմակերպությունների ցուցանիշների հետ համեմատած՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն ունի միջինից զգալիորեն բարձր արդյունք: «Շատ գովելի էր, որ ՓՄՁ ԶԱԿ-ի երևանյան գրասենյակի և մարզային մասնաճյուղերի աշխատակիցներն ակտիվորեն ներգրավված էին կատարելության ծրագրերում և սերտորեն համագործակցում էին գնահատման ժամանակ»,- շեշտեց բելգիացի Լագրիերը, որը Հայաստանում գտնվելու երկու օրերի ընթացքում արդեն հասցրել է սիրել հայկական գարեջուրը: EFQM սերտիֆիկատ Կովկասում ստացել է միայն Վրաստանի կազմակերպություններից մեկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ նման սերտիֆիկատը ենթադրում է Եվրոպայում ընդունված բարձրակարգ կառավարման համակարգի ներդրում: «Նման համակարգերի ներդրմամբ է պայմանավորված նաև փաստը, որ մենք 2016 թ.-ից սկսած՝ մոտ 80 ֆինանսավորված ՓՄՁ-ի դեպքում չունենք որևէ ձախողված դեպք»,- շեշտեց Մնացականյանը: Ըստ նրա՝ կատարելության ճանապարհը երկար է, և ՓՄՁ ԶԱԿ-ն իր գործընկերների հետ արդեն սկսել է այդ ուղին: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի խոսքով՝ որպես առաջին արդյունք կարելի է համարել սերտիֆիկատի շնորհումը կենտրոնին: «Ճանապարհ դեպի կատարելություն» ծրագրի ընթացքում մշակվել են նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տեսլականն ու առաքելությունը: Կենտրոնի նոր տեսլականն է՝ «Լինել փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման ուղենիշը Հայաստանում՝ տրամադրելով համալիր և նպատակային աջակցություն»: Իսկ առաքելությունը սահմանվել է մի քանի նպատակներով՝ «Ապահովել ՓՄՁ ոլորտի աջակցության և զարգացման շարունակական բարեփոխումը», «Բարձրացնել ՓՄՁ-ների մրցունակությունը՝ առաջնորդվելով գիտելիքահեն տնտեսության սկզբունքներով», «Դառնալ վստահելի գործընկեր փոքր և միջին բիզնեսին հաջողության հասնելու իր ճանապարհին՝ տրամադրելով բարձրորակ գործարար լուծումներ և ծառայություններ»: [b] ###[/b] «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը: [b]«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր