211652_close_icon

Եգիպտացի չինովնիկը սպառնացել է Սալահի մորը

views-count3749 դիտում article-date 16:41 29-08-2018
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Հալիդ Լատիֆը իր թվիթերում [url=https://www.alaraby.co.uk/english/news/2018/8/28/mo-salahs-mother-threatened-amid-fiery-fa-dispute]սպառնացել [/url]է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մորը: «Ես կցանկանայի հիշեցնել Սալահին, որ նրա մայրը մինչև հիմա դեռ Եգիպտոսում է: Դու գտնվում ես արտասահմանում ու կարող ես սրտիդ ուզածը անել: Կարծում եմ, շատերը կհասկանան, թե ինչ նկատի ունեմ ես», գրել է Լատիֆը: Ավելի վաղ Սալահը հրապարակավ քննադատել էր Եգիպտոսի ֆուտբոլային իշխանություններին՝ իր իմիջային իրավունքները խախտելու մեջ:

Նմանատիպ նյութեր