Մոսկովյան ավտոսրահում «АвтоВАЗ»-ը ներկայացրել է Lada 4х4 նոր ամենագնացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոսկվայի ավտոսրահում «АвтоВАЗ» ընկերությունը ներկայացրել է նոր Lada 4х4 Vision ամենագնացը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նոր ավտոմեքենան ագրեսիվ տեսք է ստացել և հիշեցնում է Лада Нива-ն, որի 40-ամյակը նշվեց վերջերս:
Ավտոընկերությունը սերիական արտադրության մասին մանրամասներ չի հաղորդում:
Նշվում է, որ նոր ամենագնացը կթողարկվի 2022 թ.-ից ոչ շուտ: