«АВТОВАЗ»-ը ներկայացրել է LADA «XRAY» ամենագնացի սպորտային տարբերակը
                        ՌԴ Սանկտ Պետերբուրգում այսօր՝ ապրիլի 6-ին, մեկնարկել է «Мир автомобиля» ցուցահանդեսը, որի շրջանակներում  «АВТОВАЗ» ընկերությունը  ներկայացրել է   LADA «XRAY» ամենագնացի  սպորտային տարբերակը: Այս մասին հայտնում է Gazetadaily-ն:
Նշվում է, որ ցուցահանդեսի շրջանակներում «АВТОВАЗ»-ը ներկայացրել է նաև  Vesta և  XRAY մոդելների  Luxe տարբերակը, որոնք հագեցած են 1,8լ ծավալով շարժիչով և ավտոմատ փոխանցման տուփով:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

