211652_close_icon

Սարյանի կեղծ կտավները խորհրդային կեղծ ձևաթղթերով ներկայացվում են ամերիկյան աճուրդներում․ «Ժողովուրդ»

views-count2963 դիտում article-date 11:11 29-08-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքային 100 օրն ամփոփելիս ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հայտնել էր, թե Մարտիրոս Սարյանի կտավները կեղծելու կապակցությամբ քրեական գործ կա հարուցված: Ըստ Մակունցի՝ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել էր եզրակացություն, որ Սարյանի կտավները բնօրինակներն են, և այնտեղ դրված էր Ռուզան Սարյանի ստորագրությունը: «Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ ուրիշ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ կտավները ոչ միայն բնօրինակները չեն, այլ նաև իր ստորագրությունն է կեղծված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը պատմել է, որ իր անունից ստեղծված կեղծ գրությունը եղել է Սարյանի տուն-թանգարանի՝ խորհրդային տարիների ձևաթղթի վրա: Միաժամանակ, նրա խոսքերով՝ կեղծիքի թիկունքում եղել է նախարարությունը նախկին ղեկավարների օրոք: «Կեղծիքին ճանապարհ է տվել մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը: Եվ այդ կեղծիքը շատ գեղեցիկ ձևով մինչ օրս ներկայացվում է ամերիկյան աճուրդներում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր