211652_close_icon
views-count2590 դիտում article-date 23:08 19-05-2014

Որտե՞ղ են Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավները.տեսանյութ

Ըստ քրեագիր Սերգեյ Գալոյանի` իրավապահները կարող են գտնել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կտավները: Քրեագիրը, սակայն չի բացահայտում իր տեղեկության աղբյուրն ու չի ասում, թե ով է Հիտլերը, կամ որ մարզի, քաղաքի Պարույր Սևակ փողոցում փնտրեն: Բաժբեուկ-Մելիքյանի 21 կտավները գողացել են 11 տարի առաջ` դստեր տանից: 2004-ին այդ գործով ձերբակալվեց երկու անձ` Հրայր Վանյանը, որպես անմիջական կատարող և Վարուժան Գևորգյանը, որը իրացրել է գողոնը: Այս դատավարությունից հետո և մինչև այժմ նկարների գտնվելու վայրը հայտնի չէ: Սակայն, Վարուժան Գևորգյանը չի ստացել խոստացած գումարն ու վերջերս, ըստ Գալոյանի` մի քանի կարևոր հայտարարություններ է արել, որոնք իրավապահներն անտեսել են: Ըստ Գալոյանի` վերջին 40 տարվա ընթացքում արվեստի ու մշակույթի գործերի 180 հանցագործություն է իրականացվել, որոնց մեծ մասը չի բացահայտվել: Ամենաշատ կեղծվող հայ նկարիչն էլ Այվազովսկին է` նա ունի 6000 նկար, սակայն աշխարհում 60 հազար նկարի առաջարկ կա: Կեղծ նկարների առք ու վաճառքի վերջին գործն էլ վերաբերում էր Մարտիրոս Սարյանին. փորձագետներից մեկը կեղծած նկարը գնահատել էր որպես օրիգինալ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28152]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր