22023 դիտում
20:56 26-08-2018
Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ն չի խառնվի ընտրություններին. Aravot.am
Այսօր «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» կազմակերպմամբ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել քաղհասարակության ներկայացուցիչներին և պատասխանել նրանց բազմաթիվ հարցերին, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/08/26/977145/]Aravot.am[/url]-ը:
Հարցերը բազմազան էին` սկսած ԱԱԾ արխիվների բացումից մինչև Վրաստանի հետ ֆուտբոլային խաղերի կազմակերպում:
Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Արթուր Սաքունցին հետաքրքրում էր` ճիշտ չի՞ լինի, եթե ԱԱԾ-ն նախարարության կարգավիճակ ստանա, որպեսզի հաշվետու լինի Ազգային ժողովի առաջ: Վանեցյանը համաձայն չէր, քանի որ` «նախարարը քաղաքական պաշտոն է», իսկ ինքը կարծում է, որ ԱԱԾ-ն պետք է քաղաքականությունից հնարավորինս հեռու մնա` անկախ նրանից, թե ով է իշխանության:
Ինչ վերաբերում է հաշվետվողականությանը, նա պատրաստակամություն հայտնեց. «Վեց ամիսը մեկ հավաքվեք էս կազմով (մի քանի տասնյակ մարդ էր հավաքված), ես էլ գամ, նստեմ էս աթոռին, ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»: Հաշվետվողականության շրջանակներում կլինի նաև ԱԱԾ նոր կայքը, որը կգործարկվի սեպտեմբերի սկզբից, կունենա թեժ գիծ, օնլայն և հետադարձ կապի հնարավորություն:
Արթուր Վանեցյանը խոստացավ, որ ԱԱԾ-ն որևէ միջամտություն չի ունենա որևէ ընտրությունների, եթե, իհարկե, ընտրակաշառքի կամ որևէ այլ լուրջ խախտման վերաբերյալ հստակ տեղեկատվություն չունենա:
Նաև խոստացավ, որ, ի տարբերություն նախկինի, մարդու իրավունքների որևէ խախտում թույլ չի տա. «Եթե հանկարծ չնկատեմ և թույլ տամ` ինձ սաստեք, քննադատեք»,- ասաց նա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցի «սպառնալիքին» ի պատասխան` «չկարծեք, թե մենակ դուք եք մեզ հետևում, մենք էլ ձեզ ենք հետևում»:
ԱԱԾ ղեկավարը նաև ասաց, որ ի տարբերություն այլ ուժային կառույցների, իրենք երբեք չեն բռնել որևէ մեկին` առանց լուրջ հիմնավորումների և կոնկրետ վտանգի սպառնալիքի, այդ իսկ պատճառով ԱԱԾ պարագայում չի եղել դեպք, որ հետո պարզվի, որ հանցակազմ չկար կամ այնքան ծանր չէր հանցագործությունը, որ ստիպված լինեն բաց թողնել մարդուն:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/08/26/977145/]սկզբնաղբյուրում.[/url]
Նմանատիպ նյութեր
2196 դիտում
22:30 05-10-2021
Ռոբերտ Լևանդովսկի. Հուսով եմ, քաղաքականությունը չի խառնվի «Ոսկե գնդակի» համար պայքարին