Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը
81 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի հանրապետական սենատոր (Արիզոնա) Ջոն Մաքքեյնը։ Նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ, հաղորդում է Tass-ը։
«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյն III մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 16:28-ին»,-ասված է օրենսդիրի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Նշված է նաեւ, որ մահվան պահին նրա կողքին ընտանիքի անդամներն են եղել։
«Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր՝ իր պայմաններով, այն մարդկանց շրջապատում, ում սիրում էր, այնտեղ, որտեղ ամենից շատն էր սիրում»,- իր թվիթերյան էջում գրել է սենատորի կինը՝ Սինդին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Մաքքեյնի ընտանիքը հայտարարել էր, որ սենատորը դադարեցրել է բուժումը՝9 կապված հիվանդության անշրջելի զարգացման հետ։