2978 դիտում
13:10 31-05-2017
Սենատոր ՄաքՔեյնը Ռուսաստանն ավելի վտանգավոր է համարում, քան ԴԱԵՇ-ը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄաքՔեյնը Ռուսաստանին և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ամենամեծ մարտահրավերը, ավելի մեծ մարտահրավեր, քան իրենից ներկայացնում է ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորումը»։
Ավստրալիա կատարած այցի ժամանակ հեռուստատեսությանը տված հարցազրույցում սենատոր Ջոն ՄաքՔեյնն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը փորձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր ազդեցությունը գործելու ջանքերով «ոչնչացնել ժողովրդավարության հիմքերը»։
«Չեմ տեսնում փաստ այն մասին, որ նրանց դա հաջողվել է անել, սակայն նրանք փորձել են և շարունակում են փորձել։ Վերջերս էլ նրանք փորձել են ազդել Ֆրանսիայի ընտրությունների արդյունքի վրա։ Այդ պատճառով Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին, որին հաջողվեց մասնատել Ուկրաինան, և որը ճնշումներ է բանեցնում բալթյան երկրների վրա, համարում եմ մեր առջև կանգնած ամենամեծ վտանգը»,- ասել է ՄաքՔեյնը։
ՄաքՔեյնը նման հայտարարությամբ է հանդես գալիս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնվել է Ռուսաստանի հետ կապեր ունենալու կասկածով հետաքննության ներքո։ Ըստ կասկածների, Թրամփի փեսան՝ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները փորձել է մինչև Թրամփի երդմնակալությունը, հետին ուղիներով կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ։
«Դա ինձ ամենևին դուր չի գալիս։ Գիտեմ, որ վարչակազմի որոշ պաշտոնյաներ ասում են, թե դա սովորական ընթացակարգ է։ Սակայն ես այդպես չեմ կարծում, երբ այն տեղի է ունենում պաշտոնամուտից առաջ և երբ խոսքը վերաբերում է մեկին, որը չի զբաղեցնում նշանակովի պաշտոն»,- ասել է կոնգրեսականը։
Այս հարցի շուրջ Կոնգրեսում շուտով վկայություններ է տալու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին։ Քոմիին Թրամփը վերջերս ազատեց պաշտոնից։ Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփն ավելի վաղ խնդրել էր նրան դադարեցնել Ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ և Կրեմլի հետ իր սերտ կապերի հարցով սկսված հետաքննությունը։
Թրամփը հերքում է Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության գալու հարցով բոլոր մեղադրանքները։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը նշանակվել է այս գործն ուսումնասիրելու հատուկ խորհրդատու։ Իսկ Կոնգրեսում մի քանի հանձնաժողովներ, իրենց հարցերին պատասխանելու համար այստեղ են հրավիրել Թրամփի ներկա ու նախկին մի շարք օգնականների։
Աղբյուր՝ [url=http://www.amerikayidzayn.com/a/3877890.html]«Ամերիկայի ձայն»[/url]
Նմանատիպ նյութեր
2141 դիտում
09:37 12-11-2019
Սիրիայում երկու հայերին սպանողները Դաեշ-ի զինյալներն են․ «Ամերիկայի ձայն»
1306 դիտում
09:33 13-10-2015
Սենատոր Մաքքեյնը խստորեն քննադատել է Իրանի հետ ատոմային գործարքը
3568 դիտում
15:14 03-02-2017
Սենատոր Մաքքեյնը կոչ է արել Թրամփին Ուկրաինա ուղարկել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր
Այս բաժնից
2332 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2119 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1582 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»