Բունդեսթագի հանրահայտ պատգամավոր Ալբերտ Վայլերն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/08/25/Vayler/2774297]Tert.am[/url]-ը:
Պատվիրակության կազմում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր բաժնետեր, «Քրոնիմետ մայնինգ» ԲԸ խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի ուղեկցությամբ գերմանացի պատգամավորը շրջայց կատարեց ձեռնարկության տարածքում, ծանոթացավ ընկերության աշխատանքին և իրականացվող ծրագրերին:
Նշենք, որ պաշտոնական Բաքվի որոշմամբ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան արգելվել է:
Վերջինս հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատրաստած՝ Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակում: