Նորվերգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը կրեց. Մեր շախմատիստը սպիտակներով հաղթեց իտալացի Ֆաբիանո Կարուանային, որը 39-րդ քայլում վճռորոշ սխալ քայլը կատարեց:
Առաջին հաղթանակը մրցաշարում տոնեց նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը հաղթեց ռուսաստանցի Գրիշչուկին: Այստեղ էլ ամեն ինչ վճռվեց ցայտնոտում, երբ Գրիշչուկը կոպիտ սխալ թույլ տվեց:
Մրցաշարը շարունակում է վստահորեն գլխավորել բուլղարացի Վեսելին Տոպալովը: Այս անգամ նա հաղթեց նորվեգացի Համերին` օգտվելով վերջինիս մանկական սխալից:
5-րդ տուրից հետո Արոնյանը 2 միավորով Կարուանայի և Գրիշչուկի հետ կիսում է 6-8-րդ տեղերը: Առաջատարը` Վեսելին Տոպալովը, ունի 4,5 միավոր: Նրան մեկ միավորով ետ է մնում ամերիկացի Նակամուրան:
Իսկ մրցաշարը 3,5 միավորով գլխավորում է Տոպալովը, 2-րդ տեղում է, Նակամուրան՝ 3 միավոր, իսկ 3-րդ տեղում Գիրին՝ 2,5 միավոր։
Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սևերով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Լևոն Արոնյան 1 - 0 Ֆաբիանո Կարուանա
Մագնուս Կարլսեն 1 - 0 Ալեքսանդր Գրիշչուկ
Լյուդվիգ Համեր 0 - 1 Վեսելին Տոպալով
Հիկարու Նակամուրա ½ - ½ Վիշվանաթան Անանդ
Մաքսիմ Վաշիեր-Լագրավ ½ - ½ Անիշ Գիրի