9080 դիտում
18:38 25-08-2018
Արտակ Բեգլարյան. Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել
ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/artak.beglaryan?fref=nf&__xts__[0]էջում[/url] գրել է.
«Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ:
Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում:
Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի:
Ցավոք, այդ ամենը մութ պատմություններով փոշիացվել է, և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առջև:
Այժմ էլ ավելի պարտավորված եմ հնարավորինս աջակցելու Արցախի չտեսնողներին և՛ կրթության ու վերապատրաստման, և՛ զբաղվածության, և՛ ինտեգրացիայի, և՛ հաշմանդամության հետ կապ ունեցող մնացած հարցերում:
1. Եթե որևէ մեկը կարող է աջակցել Արցախի կույրերի միավորմանը տարբեր ծրագրեր իրագործելու և ռեսուրսներ ներգրավելու հարցում, ապա կխնդրեի կապվել ինձ հետ: Կարծում եմ՝ ՀՀ, սփյուռքյան և միջազգային մի շարք կազմակերպություններ կարող են մտածել այս ուղղությամբ, քանի որ այն առնչվում է հասարակական կյանքի տարբեր բնագավառների: Գլխավոր խնդիրը կհամարեի հաշմանդամների կարողությունների զարգացումը, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա:
2. Կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդգրկման մասին, ովքեր պետք է մեզ օգնեն տարբեր հարցերում, ներառյալ՝ առկա օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն, ծրագրերի մշակում և իրականացում, գրասենյակային աշխատանք, չտեսնողների ուղեկցում և այլն: Մենք պատրաստ ենք կամավորներին տրամադրել իրենց կամավորության մասին վկայական և հնարավորության դեպքում ընդգրկել տարբեր ծրագրերում ու դասընթացներում: Ցանկացողները թող գրեն ինձ:
Համոզված եմ, որ շատերի աջակցությամբ Արցախի չտեսնողների հիմնական մասը մի օր զբաղվածության ու ինտեգրացիայի խնդիր չի ունենա, մնում է ավելի ու ավելի շատ մարդ սրտացավ ու նախաձեռնող լինի նաև այդ հարցում», գրել է Ա. Բեգլարյանը:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
15:59 06-07-2023
Հայաստանը երբեք ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ միջանցքային պարտավորություն չի ստանձնել. Փաշինյան
Այս բաժնից
742 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
835 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
649 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել