211652_close_icon
views-count4351 դիտում article-date 18:12 24-08-2018

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը համատեղության կարգով նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր