211652_close_icon
views-count3227 դիտում article-date 10:36 04-05-2017

Ձյունիկ Աղաջանյանը 11 միլիոն դրամի պարտատոմսեր ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ավելի քան 11 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր ունի: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: Ձյունիկ Աղաջանյանը նախորդ տարի ունեցել է 11 միլիոն 504 հազար դրամ պարտատոմսեր և 11 հազար դրամ ու 75 հազար եվրո դրամական միջոցներ: Նշենք, որ ըստ 2015 թ. տարեկան հայտարարագրի՝ Աղաջանյանը ոչ մի արժեթղթեր՝ այդ թվում պարտատոմսեր, չի ունեցել: Նրա տարեկան եկամուտներն էլ նախորդ տարի ստացվել են զուտ աշխատավարձից և կազմել 41 հազար եվրո: Աղաջանյանը դեսպանի պաշտոն է զբաղեցնում արդեն 6 տարի՝ նա 2011 թ. փետրվարի 8–ին նախագահի հրամանագրով նշանակվել էր Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, իսկ մի քանի ամիս անց էլ՝ հուլիսի 18-ին, համատեղության կարգով նշանակվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր