BMW-ն գաղտնազերծել է 3-րդ սերնդի նոր Z4 մոդելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բավարական կոնցեռնը գաղտնազերծել է 3-րդ սերնդի նոր BMW Z4 ռոդսթերը: Այս մասին հայտնում է RBC-ն:
BMW Z4 M40i First մոդելի շնորհանդեսը կայացել է ԱՄՆ-ում՝ Փեբլ Բիչում կայացած մրցույթներից մեկի ժամանակ:
Հայտնի է, որ Z4-ը հագեցած է 3,0 աշխատանքային ծավալով V6 շարժիչով, որը 340 ձիաուժ հզորություն է ապահովում:
100կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 4,6 վայրկայնում:
Նոր BMW Z4-ը հագեցած է նաև M Sport արգելակային համակարգով, 19 դյույմանոց անվասկավառակներով, լուսադիոդային օպտիկայով, ինչպես նաև ավելի ագրեսիվ թափքով, Harman Kardon Surround Sound մուլտիմեդիայով և նոր թվային վահանակով: