211652_close_icon
views-count4082 դիտում article-date 16:50 09-06-2014

BMW-ն գաղտնազերծել է նոր սերնդի X6-ը. ֆոտոշարք, տեսանյութ

Առաջին լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո բավարական կոնցեռնը ներկայացրել է նոր սենդի BMW X6-ի մասին մանրամասները: Սպորտային ամենագնացի տեսքը ճանաչելի է, սակայն այն ավելի լայն է, իսկ հավելավճարի դիմաց կարելի է հագեցնել արդիական բազմաթիվ նոր սրաքավորումներով: Ավտոմեքենան կներկայացվի հանրությանը Մոսկվայում կայանալիք ավտոշոուի շրջանակներում` ամռան վերջին, իսկ վաճառքը կմեկնարկի այս տարվա վերջին: BMW X6 2015-ի երկարությունը 4909 մմ է (+32 մմ), լայնությունը` 1989 մմ (+6 մմ) իսկ բարձրությունը` 1702 մմ (+3 մմ): 580լ տարողությամբ բեռնախցիկը 75 լ-ով ավելի մեծ է քան առաջին սերնդի ամենագնացը: Բազային տարբերակը ներառում է 19 դյույմանոց անվասկավառակներ, բիքսենոնային լուսարձակներ, կաշեպատ սրահ, էլեկտրակառավարմամբ դռներ, ավտոմատ մգացվող կողային հայելի: Հասանելի կլինեն նաև xLine и M Sport տարբերակները, որոնք ներառում են 20 դյույմանոց անվասկավառակներ, ադապտացվող կախոց, լուսադիոդային լուսարձակներ, Driving Assistant Plus համակարգ, որը կօգնի վարորդին ընտրել առավել հարմար երթուղին, Bang & Olufsen աուդիո համակարգ, դիսփլեյ, 360 աստիճան տեսադաշտի և գիշերային տեսողության համակարգ: Երկրորդ սերնդի նոր BMW X6-ը 25 կգ-ով ավելի թեթև է նախորդից: Վառելիքի ծախսը միջինը 6լ կկազմի: Այս պահին առավել հզոր մոդիֆիկացիան xDrive50i մոդելն է, որի 4,4լ ծավալով թվին տուրբո շարժիչը 450 ձիաուժ հզորություն կապահովի, իսկ 100կմ/ժ արագության կհասնի ընդամենը 4,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը 250կմ/ժ կկազմի: Հաջորդ տարվա գարնանը կթողարկվի ևս երկու տարբերակ` 303 ձիաուժ հզորությամբ դիզելային xDrive40d-ն ու xDrive35i բենզինի շարժիչով մոդելը, որը 306 ձիաուժ հզորություն կունենա: Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր