BMW-ն գաղտնազերծել է 5-րդ սերիայի նոր սերնդի մոդելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բավարական BMW կոնցեռնը պաշտոնապես ներկայացված տեսահոլովակում մասնակի գաղտնազերզծել է նոր սերնդի՝ 5-րդ սերիայի մոդելը:
Տեսահոլովակի ամենավառ դետալը ավտոմեքենայի հետևի լուսադիոդային լույսերն են: Նոր մոդելի տեխնիկական մանրամասների մասին կոնցեռնը դեռ տեղեկություններ չի հրապարակել, սակայն որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կներկայացվեն 2 և 3 լ ծավալով, տուրբո շարժիչներով մոդելներ, ինչպես նաև դիզելային՝ 3,0 լ ծավալով տարբերակ:
Հայտնի է նաև, որ նոր սերնդի 5-րդ սերիան 100 կգ-ով ավելի թեթև կլինի, իսկ նորույթի պրեմիերան կկայանա միջազգային ավտոսրահներից մեկում՝ հոկտեմբերին, կամ նոյեմբերին:
Նշենք, որ է 5-րդ սերիայի սեդանը BMW-ի ամենավաճառվող մոդելն է համարվում: