211652_close_icon
views-count2823 դիտում article-date 22:23 22-08-2018

Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեին կից ստեղծվում է hասարակական խորհուրդ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարվկելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։ Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։ Առաջին նիստը նախատեսվում է հրավիրել օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում, որտեղ կներկայացվի հասարակական խորհրդի գործունեության մեր տեսլականը։

Նմանատիպ նյութեր