211652_close_icon
views-count2817 դիտում article-date 19:24 03-03-2016

ԼՂՀ ԱԺ-ին կից նոր գումարման երիտասարդական խորհրդարան է ստեղծվում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի 2016թ. փետրվարի 22-ի թիվ 4 եւ մարտի 2-ի թիվ 5 կարգադրությունների հիման վրա Ազգային ժողովին կից ստեղծվում է երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական մարմին է: Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել ԼՂՀ 18-28 տարեկան քաղաքացիները: Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունն Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը. դիմում, ինքնակենսագրություն (CV), 2 լուսանկար (3x4), անձնագրի եւ կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենները, տեղեկանք ուսումնական հաստատությունից կամ աշխատանքի վայրից, հիմնավորում՝ ինչու՞ է ուզում ընդգրկվել Երիտասարդական խորհրդարանի կազմում: Դիմումներն ընդունվում են ս.թ. մարտի 3-25-ը ներառյալ, [email protected] էլ-փոստով կամ Ստեփանակերտ, Փետրվարի 20, շ.2 հասցեով (ԱԺ ընդունարան)՝ նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»: Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել ԼՂՀ ԱԺ՝ 96-19-96 հեռախոսահամարով: [b]ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր