211652_close_icon
views-count47402 դիտում article-date 18:00 22-08-2018

Նոր մանրամասներ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 16-ին Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարահին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, պարզվել է, որ Opel-ը վարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Գևորգ Մամիկոնյանը, Hyundai-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Վասակ Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ռանչպար գյուղի բնակիչ, 31-ամյա Վադիմ Պետրոսյանը: Վթարի հետևանքով Գ. Մամիկոնյանի ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Կարեն Ֆանյանը տեղում մահացել էր, իսկ Գ. Մամիկոնյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Վարորդներից Վ. Գևորգյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչներ, 46-ամյա Անահիտ Աբրոյանն ու 24-ամյա Հայարփի Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/16/1103231/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 16-ին խոշոր ու ողբերգական վթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել էին 31-ամյա Վադիմ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 UV 392 համարանիշի, 52-ամյա Վասակ Գևորգյանի վարած Hyundai մակնիշի 13 SN 333 համարանիշի և 34-ամյա Գևորգ Մամիկոնյանի վարած Opel մակնիշի 35 AC 379 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարները։ Մահացածին Opel-ի միջից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Բախման հետևանքով Opel-ը հայտնվել էր ձորակում։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։ Վթարի վայրի զննություն էին կատարում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչները Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր