211652_close_icon
views-count86146 դիտում article-date 12:55 14-03-2022

Նոր մանրամասներ՝ Երևանում՝ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է մարտի 12-ին Երևանում՝ Սեբաստիա փողոցում, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 19-ամյա Էդգար Ղազարյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Հայկ Պողոսյանը, իսկ մեկ այլ Toyota վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 70-ամյա Սոս Ղահրամանյանը։ 

Վթարի հետևանքով Է. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 18-ամյա Հայկ Ղազարյանը, 18-ամյա Էրիկ Ավետիսյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն, իսկ նրա մեկ այլ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Հովհաննես Պետրոսյանը տեղում մահացել է։ 

Toyota-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Մարգարիտա Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Է. Ղազարյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 22:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց բախվել էին Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ մի քանի հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:
 
Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:
 
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել այդ պահին վթարի վայրով անցնող Nissan Altima մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորները:
 
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 257+
257+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր