211652_close_icon
views-count6784 դիտում article-date 13:14 21-08-2018

Քայլեր են ձեռնարկվում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի և Գորիսի օդանավակայաններով: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները: Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուևորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը: Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր