1236 դիտում
16:59 03-12-2015
Քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսական կենդանիների արտահանման ուղղությամբ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեկտեմբերի 3-ին ընդունեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության գյուղատնտեսության նախկին նախարար, Հորդանանյան Բադիայի զարգացման Հաշիմյան հիմնադրամի տնօրեն Սայիդ ալ-Մասրիին, Խայրաթ Բլադի ընկերության տնօրեն Վալիդ Սայիդին, Հորդանանում ՌԴ պատվավոր հյուպատոս Արթուր Մկրտիչևին և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանին:
Հանդիպման նպատակն էր քննարկել մեր հանրապետությունից թե Հորդանան, թե արաբական այլ երկրներ մանր եղջերավոր կենդանիների արտահանման հնարավորությունն և գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարները: Ծառայության պետը նշեց, որ մեծ է անասնաբուծությունը մեր երկրում զարգացնելու ներուժը, և կառավարությունն այսօր քայլեր է ձեռնարկում արտահանման ուղղություններն ընդլայնելու և ոլորտն աշխուժացնելու ուղղությամբ: Հյուրերը հետաքրքրված են այս տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանում բուծվող կենդաների ցեղատեսակների արտահանմամբ և համարում են դրանք մրցունակ իրենց շուկայում: Սայիդ ալ-Մասրիի խոսքերով՝ իրենք ակնկալում եմ համագործակցության արդյունքում ավելացնել Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների արտահանման ծավալները, ստեղծել դրա համար կայուն հիմքեր, զարգացնել ոլորտը:
Ներկայացնելով մեր հանրապետության անասնաբուժական վերահսկողության համակարգը և անասնահամաճարակային իրավիճակը՝ Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընդգծեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում չեն գրանցվել կենդանիների սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր, դաբաղի վերջին դեպքը եղել է 2004 թվականին: Միաժամանակ ներկայացրեց, որ պետպատվերի շրջանակներում իրականացվում է գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիր՝ կանխարգելելու նպատակով 10-12 հիվանդություններ, ինչն իր հերթին նպաստում է նաև սամանակից երկրներից կենդանական հիվանդությունների հնարավոր ներթափանցումն ու տարածումը կանխելուն:
Հանդիպմանը կարևորվեց կենդանիների արտահանումն ու տեղափոխումը Հայաստանի և Հորդանանի միջև ուղիղ բանակցությունների միջոցով ապահովելու հանգամանքը: Նշվեց, որ երկու երկրների պետական լիազոր մարմինները կարող են կամուրջ դառնալ մասնավոր կազմակերպությունների միջև, և այս համատեքստում կարող է կարևոր նշանակություն ունենալ գարնանը Հորդանանում կազմակերպվելիք՝ գյուղատնտեսական կենդանիների ու մսամթերքի ցուցահանդես-կոնֆերանսը, որին մասնակցելու հրավեր ստացավ նաև հայկական կողմը:
Նմանատիպ նյութեր
1223 դիտում
19:16 24-12-2018
Քայլեր են ձեռնարկվում թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման համար
1074 դիտում
11:32 19-12-2014
Ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի ճանապարհներին քարաթափումները կանխելու ուղղությամբ. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
691 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
814 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
772 դիտում
23:02 04-02-2025
Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների և սենատորի հետ