Լոպատեգին վերջին 11 տարում «Ռեալի» առաջին մարզիչն է, որը պարտվեց մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում «Ռեալը» պարտվել է «Ատլետիկոյին»՝ 2:4:
Խուլեն Լոպատեգին դարձավ վերջին 11 տարում արքայական ակումբի առաջին գլխավոր մարզիչը, որը պարտվեց մեկնարկային խաղում:
2007թ. օգոստոսի 11-ին «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի համար առաջին խաղում պարտվեց «Սևիլյային», երբ արքայական ակումբը գլխավորեց Բերնդ Շուստերը:
Լոպատեգին «Ռեալում» փոխարինեց Զինեդին Զիդանին, որը թիմը լքեց մրցաշրջանի ավարտից հետո: