Վերջին 10 տարում «Ռեալի» 11 մարզիչների վիճակագրությունը
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին դարձավ վերջին 10 տարում «Ռեալի» 11-րդ մարզիչը: Թեպետ նրան պաշտոնանկ են արել վատ արդյունքների հիմնավորմամբ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 11 մարզիչների մեջ Անչելոտին «Ռեալի» հետ ամենաշատ տիտղոս նվաճած մարզչիչն է եղել՝ չորս տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Բացի այդ, Անչելոտիի ղեկավարությամբ «Ռեալը» մրցակցներին հաղթել է անցկացրած հանդիպումների 75%-ում: Սա նույնպես ամենաբարձր ցուցանիշն է: Միայն Մանուել Պելեգրինին ունի հաղթանակների նման ցուցանիշ: