Լոպատեգին Կուրտուային կդարձնի «Ռեալի» հիմնական դարպասապահ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին մտադիր է լուծել մադրիդյան ակումբի հիմնական դարպասապահի հարցը:
Մեծ հավանականությամբ, այն կդառնա Տիբո Կուրտուան: Բելգիացին «Ատլետիկոյի» հետ խաղում երկրորդ անգամ անընդմեջ կլինի մեկնարկային կազմում:
Կեյլոր Նավասը հրաժարվել էր Կոստա-Ռիկայի հավաքական մեկնել՝ հանդիպումների և մնացել էր «Ռեալի» հետ մարզվելու, որպեսզի Լոպատեգիին համոզի, սակայն դա նրան չի հաջողվել:
«Ռեալում» չեն ցանկանում տարբեր մրցաշարերում տարբեր դարպասապահեր խաղացնել, ինչպես դա անում էր Կարլո Անչելոտին: