Խուլեն Լոպատեգին` Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խուլեն Լոպատեգին: Վերջինս այս պաշտոնում այսօր կներկայացվի ազգային թիմի մարզաբազայում` Լաս-Ռոսասում:
Լոպատեգիի վերջին աշխատանքային վայրը «Պորտուն» էր, որտեղից նրան հեռացրին հունվարին:
Ավելի վաղ իսպանացի մասնագետը աշխատել է Իսպանիայի` տարբեր տարիքի հավաքականների հետ. Մ-19, Մ-20 և Մ-21: Նրա ղեկավարությամբ Իսպանիայի Մ-19 և Մ-21 հավաքականները նվաճել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Հիշեցնենք, որ Լոպատեգիից առաջ Իսպանիայի հավաքականը 8 տարի գլխավորում էր Վիսենտե Դել Բոսկեն: