211652_close_icon
views-count3190 դիտում article-date 13:18 16-08-2018

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում շարունակվել են Ազգային բազմապարամետրային դիտացանցի արդիականացման աշխատանքները

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածքային և Արևելյան ծառայություններում արդյունավետ կերպով շարունակվում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված աշխատանքները: Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգի ապահովման նպատակով Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում (ՍՊԾ) շարունակվել են Ազգային բազմապարամետրային դիտացանցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես. • գեղարքունիքի մարզի Այրք և Տավուշի մարզի Լուսահովիտ համայքների տարածքներում տեղադրվել են մեկական նորագույն սեյսմոգրաֆ և աքսելերոգրաֆ, որոնք անհատույց տրամադրել են ՍՊԾ-ին ֆրանսիացի գործընկերները: Տվյալներն ստացվում են իրական ժամանակում։ Նույն գործընկերների աջակցությամբ Վայքի թվային սեյսմիկ կայանների փնջի 4 սեյսմոգրաֆ, նաև Ստեփանավանի և Կապանի սեյսմոգրաֆները փոխարինվել են նոր` ավելի արդիական սարքերով, • Ջերմուկ քաղաքի, Արարատի մարզի Արաքսավան համայնքի և Սիսիան քաղաքի տարածքներում տեղադրվել են գրունտի ուժեղ շարժումների թվային ժամանակակից աքսելերոգրաֆներ, որոնք անհատույց տրամադրել են ՍՊԾ-ին շվեյցարացի գործընկերները: Սեյսմիկ վտանգի գնահատում. ավարտվել են ՍՊԾ նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի ֆինանսական աջակցությամբ, Միջազգային կոնսորցիումի կողմից իրականացված` Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի հավանական գնահատման (ընդհանուր սեյսմիկ շրջանացման) 1:500000 մասշտաբի նոր քարտեզի կազմման աշխատանքները: Սեյսմիկ ռիսկի գնահատում և նվազեցում. Աշխատանք մարզերի հետ. ՍՊԾ աշխատակիցների մեթոդական և կազմակերպչական աջակցությամբ ՀՀ մարզերի և համայնքների ղեկավարների կողմից ներկայացվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման 93 հայտ: Կառույցների սեյսմակայունության բարձրացում. Հայաստանում և Արցախում ուսումնասիրվել է 95 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը, տրվել են եզրակացություններ: Իրականացվել է սեյսմիկ ռիսկի բաղադրիչների տվյալների (շենքերի սեյսմակայունություն, հատակագիծ և այլն) հավաքագրում և վերլուծություն 10 հանրակրթական դպրոցների և 22 մանկապարտեզների համար: ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ-UNDP) և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի միջև ձեռքբերված համաձայնությամբ կատարվել է Երևանի 31 մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն: Կազմվել են մասնագիտական եզրակացություններ շենքերի տեխնիկական վիճակի, հետագա շահագործման հնարավորության և անհրաժեշտ միջոցառումների կիրառության վերաբերյալ: Բնակչության ուսուցում և տագնապ-վարժանքներ. Երևանում, ՀՀ մարզերի համայնքներում և Արցախում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել է սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում և անցկացվել են ուսումնական տագնապ-վարժանքներ: Ուսուցանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 8500 մարդ:

Նմանատիպ նյութեր