ՃԿՊԱ ուսանողները գործնական պարապմունքներ են անցկացրել Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում. լուսանկարներ
Մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում իրականացվել են գործնական պարապմունքներ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների հետ: Եղել են հետևյալ թեմաներով դասախոսություններ և ցուցադրումներ.
• Հասկացություն երկրաշարժ երևույթի մասին.
• Երկրաշարժը և Հայաստանի սեյսմիկությունը.
• Սեյսմիկ վտանգի մոնիթորինգ, ՍՊԾ ազգային դիտացանցի կառուցվածքը, կայաններից տվյալների ստացման ժամանակացույցը.
• Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում տեղադրված թեքաչափի և դեֆորմոգրաֆի նշանակությունը.
• Երևան քաղաքում սեյսմիկ ուժգնության իրական ժամանակում բաշխման հայ-ճապոնական նոր սերնդի համակարգը.
• Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները.
• Սպիտակի երկրաշարժի ավերածությունների պատճառները, շենքերի և շինությունների տիպերը, տեխնիկական վիճակը, դինամիկական մարիչները և սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատումը, հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքը.
• Ջրամբարների պատվարների տեսակների դասակարգումը, տեխնիկական վիճակը, փլուզման դեպքում ջրածածկման գոտիները, երկրաշարժի դեպքում նրանց վարքը:
Գործնական պարապմունքներին մասնակցել են ՃԿՊ ակադեմիայի 34 ուսանող, որոնք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ներկայացված նյութերին, տվեցին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Պրակտիկայի ընթացքում ուսանողների բոլոր խմբերն այցելեցին հայ-ճապոնական համակարգի Դավիթաշեն դիտակայան, տեղում ծանոթացան և ականատես եղան դիտակայանի աշխատանքի սկզբունքին: