211652_close_icon
views-count5362 դիտում article-date 16:20 15-08-2018

Անգլիայում՝ ստադիոնում խաղի փոխարեն էկրաններին սխալմամբ միացրել են էրոտիկ հաղորդում

Անգլիական «Բրիստոլ Ռովերսի» ստադիոնի բարում՝ Լիգայի Գավաթում «Քրոուլիի» հետ խաղի հեռարձակման փոխարեն միացրել են մեծահասակների համար ալիքը: Հանդիպման ընդմիջմանը, ստադիոնի ակումբային բարի հեռուստացույցներին միացրել են բրիտանական Babestation ալիքը, որը էրոտիկ ուղղվածություն ունի: Հաղորդումը անջատել են, սակայն Babestation-ի եթերը խաղը վերսկսվելուց հետո նորից միացել է: Բարում գտնվող երկրպագուները աշխուժորեն սկսել են սոցցանցրում լուսանկարներ և տեսանյութեր տեղադրել: Տեղի երկրորդ ակումբը՝ «Բրիսթոլ Սիթին», թվիթերում կատակել է. «Մենք ձեզ ոչ մի Babestation չենք կարող խոստանալ, կներեք: Մեր հեռուստացույցների վրա ծնողական վերահսկողություն կա»: «Բրիսթոլ Ռովերսը» հայտարարել է, որ արդեն հետաքննություն է սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր