211652_close_icon
views-count75198 դիտում article-date 16:26 15-08-2018

Տարօրինակ դեպք Արարատի մարզում. կինը հեռախոսով SMS-ներ է ուղարկել ընտանիքի անդամներին ու խոշոր չափի գումարներ շորթել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արարատի մարզում օրերս արտակարգ դեպք է բացահայտվել տեղի ոստիկանների կողմից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 29-ամյա Նունե Խ.-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ բաժանորդը տևական ժամանակ իր հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ է ուղարկում, որոնցով անհայտ բաժանորդը թե իր, թե իր ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ է գրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում մարզի ոստիկանություն են հրավիրել ահազանգող Նունե Խ.-ին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված հեռախոսահամարից ինքն է պարբերաբար հաղորդագրություններ ուղարկել ամուսնուն և ընտանիքի անդամներին, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, ընտանիքի անդամներից կատարել է խոշոր չափի գումարային շորթումներ: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր