Սալվատորե Բոկետին անդրադարձել է Ջենովայում տեղի ունեցած ողբերգությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սպարտակի» պաշտպան Սալվատորե Բոկետին անդրադարձել է Ջենովայում տեղի ունեցած ողբերգությանը: Հիշեցնենք, որ այդ քաղաքում երեքշաբթի փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը, վերջին տվյալներով զոհվել է 38 հոգի:
«Նայելով ողբերգության լուսանկարներին, սարսուռ եմ զգում, թե քանի անգամ եմ անցել այդ կամրջով, քանի անգամ այդտեղով մեկնել մարզումների:
Աղոթում եմ այս հրաշալի մարդկանց և այս հրաշալի քաղաքի համար, որը հերթական անգամ պետք է սարսափելի ողբերգություն վերապրի», գրել է Բոկետին ինստագրամի իր էջում:
Իտալացին «Ջենոայում» հանդես է եկել 2008-2010 թվականներին:



