211652_close_icon
views-count26140 դիտում article-date 23:26 14-08-2018

Արտակարգ դեպք Երևանում․ ճիվաղը «Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից հափշտակել է վիրավոր զինվորի գումարը

Երեկ, օգոստոսի13-ին հայ մարդուն ոչ հարիր դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան փողովի 58 հասցեում գործող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վարչական շենքի հարևանությամբ գտնվող «Աջակցիր վիրավոր զինվորին և զինվորական հաշմանդամներին» գրասենյակից գողություն է կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը հիվանդանոցում բուժվող Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա հաշմանդամ զինվորի դրամապանակից գողացել է 120 հազար դրամ։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ ճիվաղին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շենքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ստահակին, ով հաշմանդամ զինվորի գումարը հափշտակելուց հետո Սասնա էպոսի բոզ նապաստակի նման դիմել է փախուստի։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր