Մանջուկիչը ավարտեց կարիերան Խորվաթիայի հավաքականում
«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչն այլևս չի խաղա Խորվաթիայի հավաքականի կազմում:
Ֆուտբոլիստը հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
«Ծայրաստիճան բարդ որոշում եմ կայացնում: Թիմից հեռանալու իդեալական ժամանակ չկա, սակայն զգում եմ,որ իմ համար եկել է ժամանակը», ասել է նա:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում դարձավ 2018թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն: