Անգլիա. «Արսենալը» մեկնարկեց պարտությամբ, փոխարենը տեսանք հայկական վահանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
Գվարդիոլայի թիմի առավելությունն ու խաղամակարդակը ակնհայտ էին ամբողջ հանդիպման ընթացքում:
Հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ռահիմ Սթերլինգը, իսկ 64-րդ րոպեին Բերնարդու Սիլվան կրկնապատկեց այն:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄԽիթարյանը «Արսենալի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չընկավ:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում կհանդիպի «Չելսիին»:
Նշենք, որ «Էմիրեյթս» մարզադաշտի տրիբունաներից մեկին ամրացրել էին Armenia մակագրությամբ վահանակը: