211652_close_icon
views-count37136 դիտում article-date 15:20 25-01-2019

Վանդալիզմ Տավուշի մարզում. հափշտակել են Հաղարծին վանական համալիրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու գավիթում գտնվող գանձանակի մեջ եղած գումարը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 24-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել Մայր Աթոռի Հաղարծին վանական համալիրի վանահայր Տեր-Արիստակես վարդապետ Այվազյանը և հայտնել, որ հունվարի 23-ին, ժամը 20։00-ից մինչև հունվարի 24-ի 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք նշված վանական համալիրի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու խորանի արևմտյան կողմի պատուհանի ապակին կոտրել և ներս են մտել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանահայրը ոստիկաններին հայտնել է, որ մտնելով ներս՝ կոտրել են գավիթում գտնվող գանձանակի փականը և այնտեղից հափշտակել քաղաքացիների կողմից հանգանակված գումարը։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բադրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր