211652_close_icon
views-count6705 դիտում article-date 19:24 12-08-2018

Մխիթար Հայրապետյանի շնորհավորական խոսքը երիտասարդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով: Այս մասին ասվում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ուղերձի մեջ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: «Սիրելի´ երիտասարդներ. Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերը աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները: Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այսօր երկրի կառավարման ղեկը ժողովրդից ստացած քաղաքական թիմը ոչ միայն չի թերագնահատում ձեզ և ձեր սահմաններ չճանաչող ներուժը, այլև ամեն կերպ խրախուսում է ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման և մյուս ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով, այո´, Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել: Սիրելի´ սփյուռքահայ երիտասարդներ, Վստահ եմ, որ նոր իշխանությունների այս քաղաքականությունը կոգեշնչի նաև ձեզ, քանի որ Հայաստանը մտադիր է լավագույնս օգտագործել նաև ձեր ներուժը՝ պետական կառավարման մեջ: Դե իսկ ինչ ներդրում եք դուք՝ երիտասարդներդ, ունեցել Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման գործում, ես, թերևս, լռեմ: Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիդ՝ այսչափ կարևոր տոնի առթիվ»:

Նմանատիպ նյութեր