4001 դիտում
13:15 30-07-2018
Մեկնարկել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ:
Նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մշակված է բավական հագեցած ծրագիր: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրակարգում են նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների, Ռամկավար ազատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարների հետ հանդիպումները:
ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների, Գլենդելի քաղաքապետի և խորհրդի անդամների, խոշոր բարերարների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:
Նմանատիպ նյութեր
79169 դիտում
18:10 17-01-2024
Երևանում թալանել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ծառայողական ավտոմեքենան
792 դիտում
19:34 30-03-2015
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը՝ Արաբական միացյալ էմիրություններ
880 դիտում
22:37 06-12-2019
Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա
Այս բաժնից
361 դիտում
11:55 28-04-2024
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
310 դիտում
11:41 28-04-2024
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը